01/16/2026

9-րդ դասարանցիների հայոց լեզվի քննությունը կանցկացվի մայիսի 26-ին. որոշումը վերջնական է

9-րդ դասարանցիների հայոց լեզվի քննությունը կանցկացվի մայիսի 26-ին. որոշումը վերջնական է

Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորող 9-րդ դասարանցիների կենտրոնացված քննության վերջնական oրը հայտնի է. հայոց լեզու առարկայից աշակերտների գիտելիքները կստուգվեն մայիսի 26-ին՝ կիրակի: Այս մասին տեղեկացանք Գնահատման եւ թեստավորման կենտրոնից:  

Նշված քննությունը, նախնական որոշմամբ, պետք է անցկացվեր մայիսի 22-ին:

Հիմնական դպրոցի ավարտական քննությունների շարքում հայոց լեզվի քննությունը միակն է, որն անցկացվելու է կենտրոնացված կարգով՝ միասնական քննությունների սկզբուքնով: Այս տարի 9-րդ դասարանն ավարտելու է շուրջ 32 հազար աշակերտ: Նրանք քննություն կհանձնեն 250 եւ գուցե ավելի քննական կենտրոններում: Դրանց ընտրության գործընթացը դեռ ավարտված չէ:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: