01/16/2026

Հրդեհ Սյունիքի Գորհայք գյուղում. տուժածներ չկան

Հրդեհ Սյունիքի  Գորհայք գյուղում. տուժածներ չկան

Փետրվարի 20-ին, ժամը 00:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սիսիան-Գորհայք ճանապարհին այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորհայք գյուղի սկզբնամասում այրվում է փայտյա 2 տնակ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:11-ին մարվել՝ 05:06-ին: Ամբողջությամբ այրվել են Մ. Ճ.-ին պատկանող չբնակեցված փայտյա տնակները (մոտ 48 քմ):

Արտակարգ իրավիճակների նախարարություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: