01/16/2026

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին որևէ առնչություն չունի ապօրինությունների վերաբերյալ ոստիկանության բացահայտած դեպքի հետ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին որևէ առնչություն չունի ապօրինությունների վերաբերյալ ոստիկանության բացահայտած դեպքի հետ

«Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն որևէ առնչություն չունի նախկին պաշտոնատար անձանց կողմից ապօրինությունների դեպքի հետ, որը բացահայտելու մասին հայտարարել  է ՀՀ ոստիկանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:

«Ինչպես և նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, խոսքը ազատ տնտեսական գոտու  հարակից տարածքների մասին է, որոնք պատկանում են այլ իրավաբանական անձի։
Ուստի, լրատվամիջոցներին կոչ ենք անում այդ համատեքստում չշփոթել և չօգտագործել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու անունը, քանի որ դա կարող է բացասաբար անդրադառնալ ԱՏԳ-ի հեղինակության և հետագա գործունեության վրա»,- գրել է Օհանյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: