01/11/2025

Օրենսդրական փաթեթ՝ հանքերի իրական սեփականատերերին բացահայտելու համար

Օրենսդրական փաթեթ՝ հանքերի իրական սեփականատերերին բացահայտելու համար

Հայաստանի կառավարությունը օրենքի նախագծերի փաթեթ է մշակել, որն առնչվում է Հայաստանի մետաղական հանքերի իրական սեփականատերերի բացահայտմանը։ Նախագծերի փաթեթն ընդգրկված է կառավարության փետրվարի 21-ի նիստի օրակարգում։

2017-ի մարտի 9-ին Հայաստանը դարձել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության անդամ։ Այս նախաձեռնության շրջանակում ստանձնած պարտավորություններից մեկն էլ հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված քայլերն են։

Օրենսդրական փոփոխություններ են տեղի ունենալու ընդերքի մասին, իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին և հանրային ծառայության մասին օրենքներում։ Առաջարկվում է սահմանել իրական սեփականատերեր հասկացությունը՝ միաժամանակ սահմանելով նաև քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը:

Օրենքի նախագծերի հիմնավորման մեջ նշվում է, որ ուսումնասիրվել են Ղազախստանի, Ղրղզստանի, Ուկրաինայի, Մոնղոլիայի իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված իրավական ակտերը։

Մկրտիչ Կարապետյան

civilnet.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: