01/16/2026

Պետության զարգացման համար դատական համակարգի 100 տոկոսով անկախությունը կարևոր է. վարչապետ

Պետության զարգացման համար դատական համակարգի 100 տոկոսով անկախությունը կարևոր է. վարչապետ

Այսօր դատական համակարգում կան պրոբլեմներ, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ պետության զարգացման համար դատական համակարգի 100 տոկոսով անկախությունը կարևոր է։

«Եթե մենք ուզում ենք դատական համակարգ ունենանք, պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որպեսզի մեր դատավորներն առնվազն օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություններ չունենան։ Մի կողմից մենք պետք է շատ խստորեն պայքարենք կոռուպցիայի դեմ, շատ խստորեն պետք է պայքարենք ապօրինի որոշումների և կամայական որոշումների դեմ, բայց մյուս կողմից պետք է քայլեր ձեռնարկենք, որ ապօրինի որոշումների, այսպես ասած, ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս փոքրացնենք և հնարավորինս նեղացնենք», - ասաց վարչապետը՝ դատավորներին սոցիալական փաթեթում ընդգրկելու հարցի քննարկման ժամանակ։

«Մենք այս տարի սոցիալական փաթեթից կամ պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը մեծացրեցինք մոտավորապես 250 հազար քաղաքացիներով, հարց կարող է հնչել՝ «ի՞նչ է, այս երկրում քաղաքացիների հարցերը լուծված են, որ հիմա էլ դատավորների հարցերն ենք լուծում», իհարկե ո՛չ, բայց կարծում եմ, որ մենք, երբ որ քայլ ենք արել 250 հազար քաղաքացիների այդ համակարգում ընդգրկել, բալանսավորված և շատ խելամիտ քայլ է, օրինակ, 230 դատավորների նույնպես ընդգրկել այս համակարգում», - ասաց Փաշինյանը։

Azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: