01/16/2026

Որդան կարմիր, մուշուրբա, տիկ և կոխ. Հայաստանն ավելացնում է ոչ նյութական արժեքների ցանկը

Որդան կարմիր, մուշուրբա, տիկ և կոխ. Հայաստանն ավելացնում է ոչ նյութական արժեքների ցանկը

ՀՀ կառավարությունն առաջիկայում կդիմի ՅՈՒՆԵՍԿՕ-ին հայաստանյան ոչ նյութական ժառանգության ևս 4 արժեք ճանաչելու համար։

 Հայաստանի կառավարությունը մտադիր է ավելացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պաշտպանվող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը։

Մշակույթի նախարարության առաջարկով համաշխարհային մշակութային արժեքների շարքում կդասվեն որդան կարմիրը և դրա մշակմանն ու կիրառությանը վերաբերող գիտելիքները, Գյումրվա կլկլանը, կամ ինչպես տեղացիներն են ասում` մուշուրբան։

Դա պղնձից և արույրից պատրաստված, ներսից անագապատ կանթավոր ջրաման է, որն իր անվանումը ստացել է հատակի հատուկ կառուցվածքի շնորհիվ, որով պայմանավորված  դրանից ջուր խմելու և թափվելու ժամանակ առաջացող պղպջակները յուրահատուկ ձայն են արձակում։

Պահպանման ներկայացվող մյուս արժեքներն են ավանդական ստվերների տիկնիկային թատրոնը, պարկապզուկ նվագարանը, կամ, ինչպես ընդունված է կոչել` տիկը, և հայկական ժողովրդական մարտախաղը` կոխը։ Այն ժամանակակից ըմբշամարտ հիշեցնող խաղ էր, որն ուղեկցվում էր զուռնայի, դուդուկի, դհոլի երաժշտությամբ։ Հատուկ պարեղանակի ներքո մրցողները դեմ դիմաց պարում էին, ապա կենտրոն դուրս գալով` մրցում` կոխ բռնում։

Կառավարության այսօրվա նիստում այս բոլոր ազգային արժեքները որոշվեց ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացվող մշակութային ժառանգության ցանկում` որպես անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքներ։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: