01/16/2026

Թուրքիայում կվերականգնեն Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին

Թուրքիայում կվերականգնեն Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին քանդվել է թուրքական բանակի ու Քրդստանի աշխատավորական կուսակցության ռազմական գործողությունների հետևանքով։

Թուրքիայում մտադիր են վերականգնել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին։ Այն գտնվում է Սուր պատմական շրջանում։

Դեյլի Սաբահ պարբերականի համաձայն` Թուրքիայի Հիմնադրամների գլխավոր վարչության տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավարը հայտնել է, որ եկեղեցու վերականգնման աշխատանքները շուտով կավարտվեն։

Նա նշել է նաև, որ տեղի համայնքը չի կարողացել սեփական ուժերով վերականգնել եկեղեցին, ու ծախսերն իր վրա վերցրել տարածաշրջանային վարչությունը։

Սուրբ Կիրակոս եկեղեցին Մերձավոր Արևելքում ամենամեծ հայկական եկեղեցին է համարվում։ 2011 թվականին այն վերականգնվել է, սակայն 4 տարի անց նորից քանդվել է թուրքական բանակի ու Քրդստանի աշխատավորական կուսակցության միջև ռազմական գործողությունների հետևանքով։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: