01/16/2026

Իլհամ Ալիեւը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Իլհամ Ալիեւը հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա), Իգոր Պոպովին (Ռուսաստան) եւ Էնդրյու Շեֆերին (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացիկ վիճակի եւ հեռանկարների շուրջ:

Համանախագահները նախօրեին հանդիպումներ էին անցկացրել Երեւանում:

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: