01/16/2026

Հայաստանն ու Վրաստանը 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրն են ստորագրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանն ու Վրաստանը 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրն են ստորագրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանն ու Լևան Իզորիան 2019 թվականի ռազմական համագործակցության ծրագիրն են ստորագրել: Փետրվարի 21-ին տեղի ունեցած համատեղ ճեպազրույցում Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ Երևանում գտնվող վրաց գործընկերոջ հետ պաշտպանական ոլորտում երկկողմ հարաբերություններին, միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր են քննարկել:

«Հանդիպման արդյունքներով ստորագրեցինք Հայաստանի և Վրաստանի միջև 2019թ. ռազմական համագործակցության ծրագիրը, որը, ի դեպ, ստորագրվում է 2010թ. սկսած: Այս տարվա համագործակցության ծրագիրը հագեցած է պաշտպանության բնագավառի միջոցառումներով՝ ընդգրկելով տարատեսակ ոլորտներ, ինչպիսին են ռազմական կրթությունը, ռազմական բժշկություն, արհեստավարժ սերժանտական համակարգի զարգացումը, մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարի տարատեսակ միջոցառումներ»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Պաշտպանության նախարարի հավաստմամբ՝ Հայաստանը և Վրաստանը փոխադարձաբար ընկալում և հարգում են միմյանց նախապատվություններն ու ազգային անվտանգության ապահովմանն ուղղված լուծումները և հավատում ապագայում ավելի անվտանգ ու բարեկեցիկ Հարավային Կովկաս ունենալու գաղափարին:

Մանրամասները՝ տեսանյութում: 

factor.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: