01/16/2026

Նախագահ Սահակյանի հետ որևէ տարաձայնություն ունենալու մասին խոսելն անգամ ավելորդ է. Կարեն Սարգսյան

Նախագահ Սահակյանի հետ որևէ տարաձայնություն ունենալու մասին խոսելն անգամ ավելորդ է. Կարեն Սարգսյան

Հատուկ հանձնարարությունների գծով Հանրապետության Նախագահի ներկայացուցչի պաշտոնից ազատվելու որոշումը կայացվել է իմ դիմումի համաձայն:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարեն Սարգսյանը՝ մեկնաբանելով մամուլում այդ առթիվ կատարված տարբեր հրապարակումները:
 
«Ես Արցախ եմ վերադարձել՝ որևէ կերպ օգտակար լինելու իմ հայրենքին ու ժողովրդին: Շնորհակալ եմ Նախագահ Սահակյանին, ով տվել է այդ հնարավորությունը՝ նախ խորհրդականի, այնուհետև Արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարի, ապա և հատուկ հանձնարարությունների գծով Նախագահի ներկայացուցչի պաշտոններում ինձ դրսևորելու համար: Այսօր էլ շարունակում եմ ապրել Ստեփանակերտում և նեցուկ կանգնել իմ համաքաղաքացիներին»,- նշել է Կ. Սարգսյանը և ավելացրել, որ Նախագահ Սահակյանի հետ որևէ տարաձայնություն ունենալու մասին խոսելն անգամ ավելորդ է:
 
Մեր զրուցակցի խոսքով՝ իր գործունեությունը կշարունակի հասարակական դաշտում և այդ առթիվ պատրաստվում է առաջիկայում հրապարակավ հանդես գալ նոր նախաձեռնությամբ:
 
Հիշեցնենք, որ Կարեն Սարգսյանը փետրվարի 19-ին ազատվել է Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից: Մինչ այդ՝ 2014թ.-ից, նա զբաղեցնում էր Հանրապետության նախագահի խորհրդականի, 2017թ.-ից՝ ԱՀ Արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի, իսկ 2018թ.-ի դեկտեմբերին, ազատվելով ԱԻ ծառայության տնօրենի պաշտոնից, նշանակվել էր Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: