01/16/2026

Հայաստանի՝ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելը մեծ գործ է. Իգոր Մորոզով

Հայաստանի՝ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելը մեծ գործ է. Իգոր Մորոզով

ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, իրավագիտության և տնտեսական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, հատուկ ծառայությունների գնդապետ Իգոր Մորոզովը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ ռազմական գործողությունների ավարտին` «Իսլամական պետության» վախճանին, Սիրիայի ժողովուրդը զգում է հումանիտար օժանդակության կարիք:

Անդրադառնալով Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու՝ Հայաստանի նախաձեռնությանը՝ Իգոր Մորոզովն այն որակել է «մեծ գործ»։

«Ռուսաստանն իր ուսերին է կրում Սիրիային օգնելու բեռը և կոչ է անում իր բոլոր գործընկերներին՝ օգնել Սիրիայի ժողովրդին: Հայ ժողովուրդը կապված է սիրիացիների հետ ավանդական, պատմական կապերով: Այն, որ Հայաստանը միացավ, մարդասիրական առաքելություն ուղարկեց Սիրիա, մեծ գործ է»,- ասել է Մորոզովը, ապա հիշեցրել, որ այսօր ևս Սիրիայում հայկական մեծ համայնք է ապրում, և որ Հալեպում, Դամասկոսում և սիրիական այլ քաղաքներում հայ համայնքը ձևավորվել է հարյուրամյակների ընթացքում:

«Մենք ողջունում ենք Հայաստանի կառավարության այդ քայլը, որ ընդունել է հումանիտար օժանդակություն ցուցաբերելու առաջարկը: Դա Ռուսաստանին ուղղված աջակցություն չէ, չնայած մեզ համար շատ կարևոր է, որ մեր գործընկերները ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում պաշտպանում են մեր արտաքին քաղաքական միջոցառումները, այլ դա օժանդակություն է Սիրիայի ժողովրդին, հայերին, որոնք ավանդաբար ապրում են Սիրիայում, և մենք դրա համար շնորհակալ ենք»,-ասել է Մորոզովը:

24news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: