01/16/2026

Արմավիրի մարզում վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը. ներսում ամեն ինչ տակնուվրա են արել

Արմավիրի մարզում վնասել ու կոտրել են գեներալ Մանվել Գրիգորյանի մայրական տունը. ներսում ամեն ինչ տակնուվրա են արել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Փետրվարի 19-ին, Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արշալույս գյուղի 1-ին փողոցի թիվ 76 տան ճաղավանդակը, պատուհաները և մտել տուն, խառնել տան իրերը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի և ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննիչները և ոստիկանության Վաղարշապատի բաժնի փորձաքրեագետը:

Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում և, ըստ նախնական տեղեկությունների, կատարողը կամ կատարողները ոչինչ չգողանալով՝ հեռացել են:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է գեներալ Մանվել Գրիգորյանի մորը՝ 93-ամյա Արփենիկ Ավագյանին, ով 2004 թ.-ին մահացել է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: