01/16/2026

Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է. Վանեցյան

Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է. Վանեցյան

Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո` լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով Սեդրակ Քոչարյանի կողմից իրեն դատի տալու հարցին։

«Սեդրակ Քոչարյանը կարող է դատի տալ եւ դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե մեղավոր չենք», - ասաց ԱԱԾ տնօրենը։ Վանեցյանը պնդեց, որ քաղաքական հետապնդման որեւէ հարց չկա։

«Առհասարակ, մենք ընդհանրապես չէինք ուզում որեւէ հայտարարություն տարածեինք, նախաձեռնությունը եղավ իրենց կողմից»,- ասաց Վանեցյանը։

Նա նշեց, որ իր դեմ ներկայացված քաղհայցը եղել է հայտնի մամուլի ասուլիսում արած արտահայտության համար. «Ես ասուլիսից անմիջապես հետո ասել եմ, որ իմ խոսքը եղել է ոչ ճիշտ ձեւակերպված, որի համար պարզաբանում եմ տվել, ինչի համար դիմել են դատարան, ի սկզբանե ես հերքել եմ»,- ասաց Վանեցյանը։

Նա նշեց, որ անմեղության կանխավարկած չի խախտվել։

Հարցին՝ երբ ասում էր՝ Քոչարյանների ընտանիք, նկատի ունե՞ր Սեդրակ Քոչարյանին, Վանեցյանը պատասխանեց. «Քոչարյանի ընտանիք ասելով՝ նկատի ունենք Քոչարյանների ընտանիքի բոլոր անդամները»,- ասաց նա՝ հավելելով, որ Քոչարյանների ընտանիքի դեմ որեւէ անձնական խնդիր չունի։

«Քոչարյանների ընտանիքը որեւէ բան չի արել անձամբ ինձ, որ նրանց հետ կապված խոսվում է։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաեւ շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, չեմ կարող որեւէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ»,- նշեց ԱԱԾ տնօրենը։ Վանեցյանն ասաց, որ պետք չէ անձնավորել այս հարցը։

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: