01/16/2026

Զոհված զինծառայողներից 2-ի ընտանիքները 10-ական միլիոն դրամ հատուցում կստանան

Զոհված զինծառայողներից 2-ի ընտանիքները 10-ական միլիոն դրամ հատուցում կստանան

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, բացի միանվագ գումարից, 20 տարի շարունակ ամսական 250 հազար դրամ կփոխանցի 2 ընտանիքին։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը որոշել է սահմանված կարգով հատուցումներ կատարել 2 զոհված զինծառայողների ընտանիքներին: Այս մասին հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։

«Այսօր պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի և պայմանագրային զինծառայող, շարքային Հովհաննես Գրիշայի Մելքոնյանի ընտանիքներին կփոխանցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ և 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 250 000 ՀՀ դրամ»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հայկ Քարամյանը մահացել էր ձնահյուսի պատճառով։ Անցած տարվա դեկտեմբերին Սիսիանում մի խումբ զինծառայողներ մնացել էին ձնահյուսի տակ։ Բոլորին գտել էին, բայց մեկին գտնել չէր հաջողվում: Դեկտեմբերի 6-ին Հայկին մահացած էին գտել։

Հովհաննես Մելքոնյանը մահացել է անցած տարվա հունիսի 22-ին։ Քննիչները պարզել էին որ նրան սպանել է վաշտի հրամանատարի տեղակալը (ոգելից խմիչքի ազդեցության տակ)։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: