01/16/2026

«Ինչո՞ւ Մհեր Եղիազարյանի մահվան օրը ՔԿՀ-ում բժիշկ չի եղել». Ն. Զոհրաբյանը՝ նախարարին

«Ինչո՞ւ Մհեր Եղիազարյանի մահվան օրը ՔԿՀ-ում բժիշկ չի եղել». Ն. Զոհրաբյանը՝ նախարարին

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ընթացող քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, դիմելով ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին, հարցրեց. «Օրեր առաջ Պաշտպանն անսպասելի այց կատարեց «Նուբարաշեն» ՔԿՀ ու պարզվեց, որ երբ մահանում էր 44 օր հացադուլի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանը, տվյալ պահին էնտեղ չի եղել բժիշկ, որպեսզի կարողանար անհրաժեշտ բուժօգնություն ցույց տար մի կալանավորի, ով նախապես հայտարարել էր, որ ունի առողջական լուրջ խնդիրներ: Հնարավոր չէ՞ վերանայել մոտեցումն ու ադեկվատ լինել օրվա պահանջին»:

«Սննդից ու ջրից հրաժարվելը մարդու իրավունքն է, նա իր կամքով է գնում այդ քայլին: Անձը տեղափոխվել է ՔԿՀ՝ արդեն հայտարարված հացադուլի պայմաններում: Մենք ներկայացրել ենք տեղեկանք՝ ի՞նչ միջամտություններ են արվել, քանի՞ անգամ է բժշկական զննություն անցել: Դեպքից երկու օր առաջ ևս հետազոտություններ են կատարվել: Այժմ քննություն է իրականացվում մահվան հանգամանքները բացահայտելու ուղղությամբ: Եթե կան մեղավորներ, պատասխանատվության կենթարկվեն»,- ասաց նախարարը:

 
Տեսանյութը՝ «Առաջին լրատվական»-ի
mamul.am
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: