01/16/2026

Աշխարհի ամենամեծ ջինսը հայտնվել Է Գիննեսի ռեկորդների գրքում

Աշխարհի ամենամեծ ջինսը հայտնվել Է Գիննեսի ռեկորդների գրքում

Չիլիի Paris հանրախանութների ցանցը, որը պատկանում Է Cencosud միջազգային ընկերությանը, հայտնվել Է Գիննեսի ռեկորդների գրքում աշխարհում ամենամեծ ջինսի ստեղծման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է գրել Է UPI պորտալը:

Paris-ն ջինսը պատրաստել Է Kansas նորաձեւության բրենդի հետ համագործակցությամբ եւ այն ներկայացրել Mall del Sur խանութում, որը գտնվում Է Սան Խուան դե Միրաֆլորեսում, Պերու:

50 հոգուց բաղկացած խումբը կես տարի Է ծախսել 22-հարկանի շենքի չափով տաբատը կարելու համար: Արդյունքում դրա երկարությունը կազմել Է 65,5 մետր, իսկ լայնությունը՝ 42,6 մետր:

Նշվում Է, որ ջինսն առեւտրական կենտրոնում կցուցադրվի մինչեւ շաբաթվա վերջը, ինչից հետո դրանից կկարեն բազմակի օգտագործման տասը հազար պայուսակ: Դրանք կվաճառվեն Paris խանութների ցանցում՝ պլաստիկե տոպրակների օգտագործման դեմ ակցիայի շրջանակներում:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: