01/16/2026

Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն

Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն

Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Դպրոցի ճամփան այլևս այդքան էլ դժվար չի լինի: Քննարկումներից հետո որոշեցինք, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր, ինչը հնարավորություն կտա մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները երեխաների համար: 
Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար»,-նշված է նախարարի գրառման մեջ:

Դպրոցահասակ երեխաների ծնողներ բազմիցս են հարց բարձրացրել պայուսակների ծանր լինելու մասին, սոցիալական ցանցերում խնդիրն ակտիվ քննարկվել է՝ պատկան մարմինների ուշադրությունը սևեռելու ակնկալիքով:

 

armenpress.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: