01/16/2026

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը Սիրիայում հանդիպել է հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների հետ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը Սիրիայում հանդիպել է հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների հետ

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սիրիա կատարած այցի ընթացքում այցելել է մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետներին: Այս մասին հայտնում է Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Սիրիայում գտնվելու ընթացքում Ռուբեն Առաքելյանը այցելել է մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետներին: Նախկին դպրոցի շենքը, որտեղ նրանք տեղակայվել են, վերանորոգված է, կահավորված, առկա են անհրաժեշտ կենցաղային պայմանները: Ինչպես բժիշկները, այնպես էլ ականազերծողներն առօրյա ռեժիմով իրականացնում են իրենց գործառույթներից բխող աշխատանքներ»,- ասված է հաղորդագրությունում:

ՊՈԱԿ-ի տնօրենը հանդիպումներ է ունեցել նախկին պետական պաշտոնյա, հասարակական-քաղաքական գործիչ դոկտոր Յահիա Ավեյդայի և Սիրիայում ՄԱԿ-ի Ականային գործողությունների կենտրոնի տնօրեն Ահմադ Ջավեդիի հետ: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:

 armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: