01/16/2026

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՄԱՐԶՊԵՏՆ ԱՅՑԵԼԵՑ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր առաջին անգամ այցելեց Գորիսի պետական համալսարան. նրան ուղեկցում էին մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, մարզպետարանի Զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը (բուհի խորհրդի անդամներ): 
Նրանք ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանի հետ շրջեցին համալսարանում՝ ծանոթանալով բուհի առօրյային, շենքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, կրթական հնարավորություններին, ինչպես նաեւ հանդիպեցին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների եւ ուսանողների հետ: 
Մարզպետն ու մյուս հյուրերը նաեւ հանդիպեցին, շնորհավորեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարարության 2018 թվականի «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հաղթած ուսանողներին: Համալասարանի աշխատակիցները եւ ուսանողներն իրենց հուզող հարցերն ուղղեցին մարզի ղեկավարին. դրանք մասնավորապես վերաբերում էին բուհի շենքային պայմաններին, աշխատաշուկայում ԳՊՀ-ի ուսանողների պահանջարկին, ոչ տեղաբնակ ուսանողների համար կեցության պայմանների ապահովմանը եւ այլն:
Հունան Պողոսյանը հնչեցված հարցերի լուծմանը հնարավորինս աջակցելու պատրաստակամություն հայտնեց:

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: