01/16/2026

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Փետրվարի 22-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Կապան համայնքի 2019-2023թթ զարգացման ծրագրի վերաբերյալ» հանրային քննարկումը։
Քննարկումը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ներկա էին համայնքապետարանի աշխատակիցներ, ավագանու, համայնքի ղեկավարին կից խորհուրդների անդամներ։ 
Ծրագիրը ըստ բաժինների եւ ոլորտների ներկայացրեց համայնքապետարանի տնտեսական զարգացման եւ արտաքին կապերի բաժնի պետ Հասմիկ Ղոնյանը։ Նախքան այս քննարկումը համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվել էր աշխատանքային խումբ տվյալ փաստաթղթի մշակման, ինչպես նաեւ 2019 թվականի տարեկան աշխատանքային պլանի կազմման համար, մեկ այլ կարգադրությամբ կազմավորվել էր խորհրդակցական մարմին, որը եւ այս աշխատանքների պատասխանատուն է: Մարտին կայացել է նախնական 2 քննարկում, որտեղ աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են կատարածը, իսկ քննարկման մասնակիցներն արել են առաջարկություններ եւ դիտողություններ, որոնք ընդգրկվել են ծրագրի մեջ: Կապանի 2019-2023թթ. զարգացման տեսլականի կենտրոնում քաղաքացին է և նրա կյանքի որակի բարելավումը, արժանապատիվ կյանքի համար բավարար պայմանների ստեղծումն ու ապահովումը:
Համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը կներկայացվի Կապանի ավագանու հաստատմանը:

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: