01/16/2026

ՀԱՊԿ-ում կառավարման վակուում չկա․ Կրեմլ

ՀԱՊԿ-ում կառավարման վակուում չկա․ Կրեմլ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) օպերատիվ կառավարման հարցում վակուոում չկա՝ նոր գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ տարաձայնությունների պատճառով․ այսպիսի հայտարարություն է արել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Ոչ Կրեմլում, ոչ ՀԱՊԿ-ի մյուս անդամների շրջանում չկա հուսալքություն, ոչ էլ՝ կառավարման վակուում, քանի որ, գիտեք, այնտեղ աշխատում է գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, նա օտար մարդ չէ և կատարելու է պարտականությունները, մինչև պարզվի նոր գլխավոր քարտուղարի հետ կապված իրավիճակը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Վերջինս հաստատել է՝ անդամների միջև կան որոշ տարաձայնություններ, որոնք «ներկայում կարգավորվում են, գործընթացը շարունակվում է»։

***

Ռուսական «Կոմերսանտ» թերթը գրել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն առաջիկա տարում, հնարավոր է՝ մնա առանց լիարժեք գլխավոր քարտուղարի։ Այդ պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի նշանակումը ձգձգվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անդրդվելիության պատճառով, որը ցանկանում է իր թեկնածուին հաստատել։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակում պաշտոնանկ է արվել անցյալ տարվա նոյեմբերի սկզբին: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է Խաչատուրովի տեղակալ Վալերի Սեմերիկովը։ Բելառուսը պնդում է, որ կազմակերպության ղեկավարումը պետք է ստանձնի իր ներկայացուցիչը։ Պաշտոնական Երևանը պնդում է, որ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչը։

civilnet.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: