01/16/2026

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

Արգենտինայում կյանքից հեռացել է Ցեղասպանությունը վերապրած 106-ամյա հայուհին

Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանության վերջին վերապրածներից մեկը՝ Լուսինե Բերեջիկլյան դե Խաչերյանը:

Ինչպես հայտնում է հայ-արգենտինական «Prensa Armenia» պարբերականը, Բերեջիկլյանը գրեթե ողջ կյանքն անցկացրել է Բուենոս Այրեսում, Արգենտինա. նա տեղի հայ համայնքի ակտիվ գործիչներից մեկն էր:

Ըստ փաստաթղթերի՝ Լուսինե Բերեջիկլյանը ծնվել է 1909 թվականին Այնթափ քաղաքում (ներկայիս Գազիանտեպ, Թուրքիա):

Ցեղասպանության տարիներին Բերեջիկլյանի ընտանիքը գաղթել էր Սիրիա: Աքսորման ընթացքում մահացել էր նրա մայրը, իսկ տարիներ անց՝ հայրը:

«Ավելի լավ է չհիշել Ցեղասպանությունը: Անհնար է քնել այդ հիշողությունների պատճառով»,-ասել է Լուսինե Բերեջիկլյանը 2015 թվականին արգենտինական «Clarín» պարբերականին տված հարցազրույցում:

16 տարեկանում նա իր եղբայրների եւ քրոջ հետ Սիրիայից տեղափոխվել էր Արգենտինա, հաղորդում է Rusarminfo-ն:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: