01/16/2026

Սանավիացիայի ուղղաթիռն արդեն Հայաստանում է

Սանավիացիայի ուղղաթիռն արդեն Հայաստանում է

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել. ««Զվարթնոց» օդանավակայանում բազավորվող «Armenian Helicopters» ընկերությունը դիմավորեց իր 3-րդ ուղղաթիռը»: 

Հիշեցնենք՝ օրեր առաջ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր. «Լավ լուրեր Մարսելից։ Այսօր «Armenian Helicopters LLC»-ն Էյրբաս ընկերությունից ընդունել է այս ուղղաթիռը, որով մենք պատրաստվում ենք ներդնել սանիտարական ավիացիայի ծառայություններ Հայաստանում։ Զարգացումների մասին հավելյալ կհայտնեմ մոտ ժամանակներս»։ 


 

past.am

 
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: