01/16/2026

ԲՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն հուշագիր կստորագրեն.Գ. Ծառուկյանն ընդունել է ՌԴ դեսպանին

ԲՀԿ-ն ու «Եդինայա Ռոսիա»-ն հուշագիր կստորագրեն.Գ. Ծառուկյանն ընդունել է ՌԴ դեսպանին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Գագիկ Ծառուկյանը դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ մի շարք հարցեր, կարևոր համարել դրանց խորացմանն ուղղված ջանքերը: ԲՀԿ նախագահը դեսպանին ներկայացրել է նաև առաջիկա ծրագրերը:

Նա մասնավորապես անդրադարձել է իր ֆինանսավորմամբ Աբովյանում կառուցվող ռուսական դպրոցի աշխատանքների ընթացքին և Քանաքեռի ռուսական դպրոցում մարզադահլիճ կառուցելու նախաձեռնությանը:

Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել Գագիկ Ծառուկյանին հայ-ռուսական հարաբերությունների խորացմանն ուղղված աշխատանքների համար:

politik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: