01/16/2026

Մարտ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը. այս ամիս աշխատանքային օրերից մեկի տևողությունը կկրճատվի 1 ժամով

Մարտ ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը. այս ամիս աշխատանքային օրերից մեկի տևողությունը կկրճատվի 1 ժամով

Մարտ ամսին կլինի աշխատանքային 20 և ոչ աշխատանքային 11 օր:

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն, մարտի 8-ը նշվում է որպես կանանց տոն, որը ոչ աշխատանքային օր է:

Ի դեպ,  աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Նշենք նաև, որ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հուլիսի 11-ին ստորագրված 694-Ն հրամանով սահմանվում են նաև ուստարվա արձակուրդները: Այսպիսով.

  • 3-12-րդ դասարանների սովորողներին գարնանային արձակուրդ կտրվեն 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ:
  • Առաջին դասարանցիներին գարնանային արձակուրդ կտրվեն 2019թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ:
  • Երկրորդ դասարանցիներին գարնանային արձակուրդ կտրվեն 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ:
Իրավաբան.net
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: