01/16/2026

Սփյուռքի նախարարությունը լուծարելու փոխարեն՝ պետք է վերադարձնել իր իսկական առաքելությանը. ՀՅԴ ԳՄ

Սփյուռքի նախարարությունը լուծարելու փոխարեն՝ պետք է վերադարձնել իր իսկական առաքելությանը. ՀՅԴ ԳՄ

Անընդունելի են Սփյուռքի նախարարության լուծարումը, մյուս նախարարությունների միավորումն ու նոր նախարարության ստեղծումը` առանց խորքային ուսումնասիրություն իրականացնելու, առանց ազդեցության գնահատման իրականացման, հանրային ու մասնագիտական կարծիքները, փաստարկներն ու հակափաստարկները լսելու: Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի մասնագիտական հանձնախմբերի կողմից ՀՀ կառավարության 2019-2023 թթ․ծրագրի վերաբերյալ ներկայացված եզրակացություններում:

Եզրակացությունում նշովւմ է, որ Սփյուռքի նախարարության պարագայում բացարձակապես անընդունելի է նախարարի գործառույթների փոխարինումը հանձնակատարի գործառույթներով, թեկուզեւ այն պատճառով, որ վերջինիս վերապահվող լիազորությունները համահունչ չեն Սփյուռքի հետ առնչվող խնդիրների լուծման խորությանը եւ ծավալներին:

Համահայկական կառույցի բացը մասամբ լրացնող Սփյուռքի նախարարությունը փակելու որոշումը վստահաբար բացասական արձագանք է գտնելու նաեւ արտերկրի մեր հայրենակիցների շրջանում: Անկախ նրանից, թե վերոնշյալ նախարարությունն իր առջեւ դրված խնդիրներն ինչ արդյունավետությամբ է լուծել, այն կոչված է ոչ միայն լինելու արտերկրի ու Հայաստանի հայությանն իրար կապող պետական հիմնական օղակը, այլեւ հայությանը ՄԵԿ ու ԱՄԲՈՂՋԱԿԱՆ տեսնելու գաղափարական մոտեցման դրսեւորումն է։ Սփյուռքի ամրապնդումն ու հզորացումը ռազմավարական կարեւոր խնդիր է եւ հայրենիքի անվտանգության ու առաջընթացի հիմնական երաշխիքներից մեկը: Ուստի Սփյուռքի նախարարությունը լուծարելու փոխարեն՝ պետք է վերադարձնել իր իսկական առաքելությանը՝ ըստ հարկի նորոգված ու բարեփոխված օրակարգով»,-ասված է եզրակացությունում:

news.am

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: