01/16/2026

Եղանակը կցրտի 4-5 աստիճանով, սպասվում են տեղումներ

Եղանակը կցրտի 4-5 աստիճանով, սպասվում են տեղումներ

Հայաստանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերից, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 3-8 մ/վ արագությամբ, փետրվարի 25-26-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագություն։

Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը և 28-ին կնվազի 4-5 աստիճանով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը և մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 26-ի երեկոյան ժամերից և 27-28-ն սպասվում են տեղումներ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: