01/16/2026

Տավուշում պայմանագրային զինծառայողը մեքենայով ընկել է ջրամբարը. դուրս են բերել դին

Տավուշում պայմանագրային զինծառայողը մեքենայով ընկել է ջրամբարը. դուրս են բերել դին

Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեպար ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում գտնվող Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է ընկել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանել են ԱԻՆ ՓԾ Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ոստիկանության  խումբը, որոնք համատեղ ջրամբարից դուրս են բերել տղամարդու դի:

Ջրամբարն ընկած ավտոմեքենան ВАЗ 2107 մակնիշի է, մահացած վարորդը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Ջրամբարից ավելի ուշ դուրս բերվեց նաև ВАЗ 2107 մակնիշի 34 CR 579 համարանիշի ավտոմեքենան: Ոստիկանները պարզել են նաև՝ մահացածը Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ, 31-ամյա Արմեն Գրիգորյանն էր:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: