01/16/2026

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Մոսկվա

Այսօր օրվա երրորդ կեսին Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի` Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կընդունի Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանին։ Այդ մասին նշված է Ռուսաստանի Դաշնության խորհրդի պաշտոնական կայքէջում։

Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը Մոսկվա է ժամանում այսօր՝ եռօրյա աշխատանքային այցով։

Փետրվարի 27-ին նախատեսված է Միրզոյանի ելույթը Դաշնության խորհրդում։ Լինելու են նաև մշակութային միջոցառումներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավարն ընդունելություն է կազմակերպելու ի պատիվ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակի։

Սա նորընտիր Ազգային ժողովի ղեկավարի առաջին այցն է արտերկիր։ Այցից այլ մանրամասներ չի հաղորդվում։

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել էր, որ Միրզոյանը Մոսկվա է մեկնում Ռուսաստանի Դաշնության խորհրդի ղեկավարի հրավերով։

Միրզոյանի ղեկավարած պատվիրակության կազմում են Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Միքայել Մելքումյանը, Վլադիմիր Վարդանյանը, Էդմոն Մարուքյան, Լիլիթ Մակունցը, Արման Աբովյանը և Անուշ Բեգոյանը։

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: