01/16/2026

«Թումանյանի երգերում»

«Թումանյանի երգերում»

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում Սյունիքի մարզային գրադարանի մշակույթի բաժնում հյուրընկալվել էին N6 հիմնական դպրոցի 3-րդ «ա» դասարանի (ուսուցչուհի՝ Ալվարդ Սարգսյան) աշակերտները եւ N7 հիմնական դպրոցի երգչախումբը (երաժիշտ, մանկավարժ՝ Սոնյա Սարգսյան): Կարեւորվեց Հովհաննես Թումանյանի դերը որպես մանկագիր: Երեխաները հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով, ներկայացրին հատվածներ Թումանյանի հեքիաթների բեմադրություններից: Մանկական երգչախումբը կատարեց երգեր Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների եւ պոեմների տեքստերով: Ներկաներին հատկապես ոգեւորեցին դպրոցականների՝ երգերի եւ Թումանյանի ստեղծագործությունների անմիջական կատարումները: Միջոցառումից անմասն չմնացին նաեւ ցերեկույթի մասնակիցները, ովքեր արտասանեցին Թումանյանի մեկական քառյակ: 

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: