01/16/2026

Աննա Հակոբյանի ղեկավարած «City of smile» հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը․ ովքե՞ր են ցանկում

Աննա Հակոբյանի ղեկավարած «City of smile» հիմնադրամը հրապարակել է նվիրատուների ցանկը․ ովքե՞ր են ցանկում

City of smile («Ժպիտների քաղաք») բարեգործական հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն է, հրապարակել է 2018 թվականին նվիրատվություն իրականացրած կազմակերպությունների և անձանց ցանկը:

Ինչպես նշված է հրապարակված փաստաթղթում, նվիրատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարանը, որը 51 մլն դրամի նվիրատվություն է կատարել: Ցանկն ամբողջությամբ ներկայացնում ենք այստեղ:

Երկրորդ տեղում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն  է՝ 47.9 մլն դրամ: Երրորդ տեղում «Հայաստան» հիմնադրամ ԱՄՆ-ն է (31,2 մլն դրամ, 4-րդ տեղում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն՝ 11,8 մլն դրամ:

Ըստ հրապարակման՝ առաջին հնգյակը եզրափակում է Ալեքսանյանների ընտանիք բարեգործական հիմնադրամը, որը փոխանցել է 10 մլն դրամ:

Ցանկի 6-րդ հորիզոնականում Հայաստանի Պարի պետական անսամբլն է (9,5 մլն դրամ), 7-րդ հորիզոնականում՝ Անահիտ Ծառուկյանը (5 մլն դրամ), 8-րդ հորիզոնականում՝  Գրանդ քենդին է (5 մլն դրամ) եւ 5 մլն դրամ փոխանցել է Գագիկ Ծառուկյանի կինը՝ Ջավահիր Ծառուկյանը:

 
Հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմը» եզրափակում է նվիրատուների տասնյակը՝ 3 մլն դրամ նվիրատվությամբ:

Նվիրատուների ցանկում են նաեւ «Ալեքս տեքստիլը», «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը, «Երեւանի կոնյակի գործարանը»:

armtimes.com

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: