01/16/2026

Իրաքի էներգետիկայի նախարարը Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել

Իրաքի էներգետիկայի նախարարը Հայաստանի հետ երկկողմ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը փետրվարի 24-ին  հանդիպել է Իրաքի էներգետիկայի նախարար, դոկտոր Լուեյ ալ-Խատիբին (Dr. Loay Al-Khatteeb)։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ հայկական կողմը մատնանշել է Հայաստանից դեպի Իրաք էլեկտրականության առաքման, ինչպես նաև այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունների մասին։

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ բնագավառում տեղի ունեցող միջազգային ցուցահանդեսներին մասնակցության վերաբերյալ։ Նախարար ալ-Խատիբը, ներկայացնելով Իրաքի էներգտիկ ոլորտում առկա խնդիրները և ձեռնարկվող միջոցառումները, ՀՀ դեսպանին հայտնել է իրաքյան կողմի պատրաստակամությունը` խորացնելու և զարգացնելու երկկողմ համագործակցությունը։

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: