01/16/2026

Քոչարյանի կողմնակիցները մասնակցելու են Զաքարյանի հանրահավաքին

Քոչարյանի կողմնակիցները մասնակցելու են Զաքարյանի հանրահավաքին

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի նախաձեռնությամբ վաղը՝ փետրվարի 26-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որը յուրահատուկ մեսիջ է՝ ուղղված աշխարհին. հայրենիքի ազատագրված տարածքների որևէ հատված ենթակա չէ հանձնման։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համակիրները, բարեկամները նույնպես մասնակցելու են այդ հանրահավաքին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Արմեն Մանուկյանը՝ Քոչարյանի զարմուհու ամուսինը․

«Հարգելի՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ, Վաղը՝ փետրվարի 26-ին, ժամը 17:00-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում՝ շատրվանների մոտ, երթով կգնանք, կմիանանք Օպերայում տեղի ունեցող հանրահավաքին: Ե՛Կ Ազատության հրապարակ։ Արցախցին՝ ԵՍ եմ, ՈՐՈՇՈՂԸ՝ ԵՍ եմ։ Հաստատեք Ձեր մասնակցությունը ` + նշանով: Շնորհակալություն»։

irakanum.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: