01/16/2026

Սամվել Բաբայանը նոր է իմացել, որ իրեն զրկել են ԼՂ քաղաքացիությունից

Սամվել Բաբայանը նոր է իմացել, որ իրեն զրկել են ԼՂ քաղաքացիությունից

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը դիմում է դատարան Լեռնային Ղարաբաղի իր քաղաքացիությունը վերականգնելու հարցով:

 «Ինձ զրկել են Ղարաբաղի քաղաքացիությունից, այն դեպքում, երբ ես որևիցե անգամ ո՛չ դիմում եմ գրել, ո՛չ դրա մասին հայտարարել եմ: Այդ հարցով դատարան ենք մտնում՝ դիմում, որ վերականգնեն: Որովհետև դա հակասում է իրենց իսկ Սահմանադրությանը, որովհետև այնտեղ հստակ գրված է՝ որևիցե մեկը, անգամ դիմումի համաձայն, իրավունք չունի ինձ զրկել քաղաքացիությունից: Իրենք իրավունք չունեին ո՛չ զրկեին, որ նման հարց քննեին»,- ասել է Բաբայանը:

Ըստ լրատվամիջոցի՝ Բաբայանը միայն երեկ է իմացել, որ դեռ տարիներ առաջ՝ 2006 թվականին, իրեն զրկել էն Արցախի քաղաքացիությունից:

Սամվել Բաբայանի խոսքերով` Ղարաբաղի իշխանությունները ապօրինի որոշում են կայացրել՝ փորձելով խոչընդոտել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու նպատակով ստորագրահավաք իրականացնելու իր նախաձեռնությունը: Սամվել Բաբայանն այս պահին Ղարաբաղում է և անձամբ զբաղվում է այս խնդրով:

shantnews.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: