01/16/2026

ԳՈՐԻՍԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ

ԳՈՐԻՍԻ ՔՆՆՉԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՎԵԼ

Փետրվարի 22-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Գորիսում մասնակցեց ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի շենքի բացման արարողությանը։

Ներկա էին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, մարզի իրավապահ ոլորտի պատասխանատուները։

Հյուրերը շրջել են շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի շենքն առանձին մուտքով առանձնացվել է ոստիկանության Գորիսի բաժնի շենքից եւ հիմնովին վերանորոգվել:

Քննչական բաժինը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով եւ համակարգչային ներքին ցանցով:

Բաժինն ունի 8 աշխատանքային սենյակ: Նախատեսվել են առանձին սենյակներ՝ իրեղեն ապացույցների պահպանման, անչափահասների հարցաքննության համար:

Լուսանկարները եւ տեղեկատվությունը՝ ՀՀ Քննչական Կոմիտե

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: