Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում քննարկվեց պատգամավոր Գևորգ Գորգիսյանի կողմից ներկայացված օրենսդրական նախագիծ, որը վերաբերում էր 27 տարին լրացած և բանակում չծառայածներին։ Այդ նախագծով առաջարկվում է, որ նրանք կարողանան տուգանք վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից։ Հանձնաժողովի նիստում նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այս պահին 27-35 տարեկան 3500 քաղաքացի կա, որոնք հետախուզման մեջ են։

_1594191684.jpg)
_1591010193.jpg)


































