01/16/2026

Նելլի Դուրյանը՝ թմրանյութեր պարունակող կոնֆետների ահազանգի մասին

Նելլի Դուրյանը՝ թմրանյութեր պարունակող կոնֆետների ահազանգի մասին

Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Երկիր Ծիրան»-ի նախկին անդամ Մարինա Խաչատրյանի ահազանգին, թե փողոցում երեխաներին են մոտենում տարբեր անձինք և առաջարկում թմրամիջոցներ պարունակող կոնֆետներ։ «Տեղեկացնում ենք, որ մինչ օրս ոստիկանությունում նման ահազանգ չի ստացվել: Նման դեպքերի ականատես քաղաքացիներին հորդորում ենք անմիջապես ահազանգել ոստիկանություն: Միաժամանակ, կոչ ենք անում քաղաքացիներին՝ խուսափել չհիմնավորված տեղեկություններ տարածելուց, որոնք կարող են ծնողների շրջանում խուճապի մթնոլորտ ստեղծել»,- գրել է Ն. Դուրյանը:

 

mamul.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: