01/16/2026

Չեմ կարծում, թե կարող է Արցախում լինել քաղաքական որոշում՝ որևէ մարդու քաղաքացիությունից ապօրինաբար զրկելու մասին. Դավիթ Բաբայան

Չեմ կարծում, թե կարող է Արցախում լինել քաղաքական որոշում՝ որևէ մարդու քաղաքացիությունից ապօրինաբար զրկելու մասին. Դավիթ Բաբայան

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, արձագանքելով Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին քաղաքացիությունից զրկելու փաստինSHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց.

«Ինչպես հասարակության բացարձակ մեծամասնությունը, ես էլ նոր իմացա, կարծում եմ՝ պետք է պատկան մարմիններից ճշտել՝ ինչ է իրականում տեղի ունեցել, որովհետև դա տեղի չի ունեցել երեկ, նախորդ օրը, 2006 թվականին է եղել պարոն Բաբայանի ասելով, 13 տարի է անցել: Հիմա պիտի պատկան մարմիններին դիմեք, տեսնեք՝ ինչ է տեղի ունեցել, արդյո՞ք այն, ինչ պարոն Բաբայանն է ասում, թե՞ կարգ կա, ձև կա, դա քաղաքացիությունից զրկե՞լ է, թե՞ ուրիշ բան է»:

Բաբայանն ասաց, որ պատկան մարմինները պիտի իրավական հարթությունում ներկայացնեն պատճառներն ու հիմքերը, ընդգծեց՝ չի կարծում, թե կարող է Արցախում լինել քաղաքական որոշում՝ որևէ մարդու քաղաքացիությունից ապօրինաբար զրկելու:

«Ես պարզապես չեմ կարողանում դա պատկերացնել՝ ինչո՞ւ պիտի այդպիսի բան լինի, հետևաբար, պետք է իսկությունը պարզվի, տեսնենք` դա ինչ է, այն, ինչ ինքն ասում է, դա՞ է, կրկնում եմ՝ 13 տարի առաջ, 2006 թվականին է եղել»,- ասաց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Բաբայանն այսօր պատահաբար է պարզել, որ իրեն զրկել են Արցախի քաղաքացիությունից:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: