01/16/2026

Անհրաժեշտության դեպքում հայկական զինուժը նաև հարձակվելու է. Դավիթ Տոնոյան

Անհրաժեշտության դեպքում հայկական զինուժը նաև հարձակվելու է. Դավիթ Տոնոյան

Այսօր  Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանի Զինված ուժերը չեն պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել և համալրվում են այնպիսի զինատեսակներով, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել հակառակորդի նկրտումները։ Դրա համար ավելի շատ ուշադրություն են դարձնելու որակական խնդիրներին:

Հարցին, թե խոսքը «Սու»-երի մասի՞ն է, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Նաև «Սու»-երի»:

Դավիթ Տոնոյանի խոսքով հայկական բանակը ձեռք է բերում նաև հարձակվողական զենքեր:

«Փոխվում է հոգեբանությունը, փոխվում է մոտեցումը, քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրում: Դրա համար մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում։ Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը՝ մենք չենք հապաղելու», - ասաց նախարարը:

Հարցին՝ հարձակվելու՞ ենք նաև, Տոնոյանը պատասխանեց. «Իսկ ինչու՞ ոչ»։ Ռուսական նոր վարկով, որը ևս 100 մլն դոլար է կազմելու, Հայաստանը ձեռք է բերելու այնպիսի սպառազինություն, որը հնարավորություն կտա խնդիրները հաջող լուծել։ Սպառազինության տեսակը դեռ գաղտնիք է։

armdaily.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: