01/16/2026

ՍԻՍԻԱՆՈՒՄ ՄԵՔԵՆԱՆ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԹԵՒԵԿԵԼԻ ՀԱՏՎԱԾԻՑ ԵՒ ԳԼՈՐՎԵԼ ՄՈՏԱԿԱ ՁՈՐԱԿԸ

ՍԻՍԻԱՆՈՒՄ ՄԵՔԵՆԱՆ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԵՐԹԵՒԵԿԵԼԻ ՀԱՏՎԱԾԻՑ ԵՒ ԳԼՈՐՎԵԼ ՄՈՏԱԿԱ ՁՈՐԱԿԸ

Փետրվարի 27-ին՝ ժամը 04։56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գարեգին Նժդեհի փողոցի «Սուր և Սամ» խանութի մոտակայքում «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Դ. Գ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտակա ձորակը (մոտ 7 մ):

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Դ. Գ.-ն քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: