01/16/2026

Կարեն Ղազարյանն Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց

Կարեն Ղազարյանն Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտվեց

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայազգի Կարեն Ղազարյանն Ադրբեջանում դատապարտվեց 20 տարի ազատազրկման։

Քիչ առաջ Գյանջայի դատարանը մեր հայրենակից Կարեն Ղազարյանին 20 տարի ժամկետով ազատազրկման է դատապարտել, որը նա պետք է կրի խիստ ռեժիմի գաղութում»:

Հիշեցնենք, որ դեռևս 2018թ. հուլիսին, երբ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում ու այդ երկրի կողմից ներկայացվել որպես դիվերսանտ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, ունի առողջական խնդիրներ:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: