01/16/2026

Թանկացումների նոր ալիք. օղին ու ծխախոտը կրկին կթանկանան

Թանկացումների նոր ալիք. օղին ու ծխախոտը կրկին կթանկանան

ArmLur.am-ը տեղեկացավ, որ շահութահարկի եւ եկամտային հարկի գծով հարկային բեռի նվազեցման հետեւանքով այս տարվա հուլիսի 1-ից սկսած` կբարձրանա ծխախոտի արտադրանքի եւ ալկոհոլային խմիչքների համար ակցիզային հարկի դրույքաչափերը: Այս ճանապարհով կառավարությունը մտադիր է պետական բյուջեի եկամուտների կորուստը փոխհատուցել: Միաժամանակ սա նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցելու հետեւանքն է, քանի որ Հայաստանը հարկային ու մաքսային դրույքաչափերը պետք է համաձայնեցնի ԵԱՏՄ դրույքաչափերի հետ:

Հիշեցնենք` ալկոհոլային խմիչքները, ծխախոտը եւ բենզինն անցած տարվա հունվարի 1-ից արդեն իսկ թանկացել էին: Փաստորեն այս տարում նույնպես օղին եւ ծխախոտը դարձյալ չեն խուսափի թանկացումից: Բայց մյուս կողմից` արդյունքում կբարձրանա նաեւ օղու եւ էթիլային սպիրտի նվազագույն իրացման գները. 1 լիտր 100 տոկոսանոց սպիրտը 3500 դրամից կբարձրանա` դառնալով 6000 դրամ: 

armlur.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: