01/16/2026

Պետք է այս հարցը հանգուցալուծվի. ԵՊՀ ռեկտոր

Պետք է այս հարցը հանգուցալուծվի. ԵՊՀ ռեկտոր

Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստից հետո, որտեղ քննարկվել էր ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը, Արամ Սիմոնյանն անդրադարձավ համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ այս հարցը պետք է հանգուցալուծվի, սակայն չի կարելի բռնությամբ հանգուցալուծել նման հարց:

«Հավաստիացնում եմ , այս աթոռին ես նստած եմ շուրջ 12 տարի, և ինձ համար սա շատ ծանր, հոգնատանջ, բայց միևնույն ժամանակ պատվաբեր աշխատանք է: Ես արել եմ իմ ուժերի չափով այն, ինչ օգուտ է համալսարանին»,- ասաց Սիմոնյանը:

Ռեկտորը պնդում է, որ Երևանի պետական համալսարանը երբևէ ֆինանսական այնպիսի կայունություն չի ունեցել, ինչպես հիմա, և համալսարանի հետընթացի և ճահճացման մասին խոսակցություններն անհիմն են:

«Մենք արդեն 6 տարի առաջ կանխատեսում էինք, որ կգան ծանր ժամանակներ, երբ արտագաղթի հետևանքով և այլ պատճառներով կպակասի ուսանողների թիվը: Մենք այն ժամանակվանից կուտակում էինք գումարներ բանկերում, որպեսզի այսօր կարողանանք մեր հաշվին ապահովել Երևանի պետական համալսարանի կայունությունը: Տարեվերջին մեր բյուջեն եղել է դեֆիցիտային՝ 750 միլիոն դրամից ավելի: Այսօր այդ դեֆիցիտից մնացել է ընդամենը 80 միլիոնը: Սա՞ է վատ կառավարման արդյունք»,- ընդգծեց Սիմոնյանը:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: