01/16/2026

Մեղրու ազատ տնտեսական գոտու հետ կապված կազմակերպական խնդիրներ կան. նախարար

Մեղրու ազատ տնտեսական գոտու հետ կապված կազմակերպական խնդիրներ կան. նախարար

Մեղրու ազատ տնտեսական գոտու հետ կապված կազմակերպական խնդիրներ կան, որոնց կարգավորումն ընթացքի մեջ է։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Կազմակերպական հարցեր են դրանք, հողերի ձեւակերպումների հետ կապված հարցեր կան: Մեղրում  ազատ տնտեսական գոտու ամրացված հողամասը երկու հեկտարի չի գերազանցում, հեռանկարում նախատեսվում է, որ պետք է այդ տարածքները սկզբում տասը հետո մինչեւ հիսուն հեկտար ընդլայնման պլան ունենան, որոշակի նախապատրաստական աշխատանքներ ընթացքի մեջ են,  ավարտվելուն զուգահեռ կտրվեն նաեւ շահագործման իրավունքներ»,- ասաց նախարարը։

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: