01/16/2026

Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծելվել է հոբելյանական հանձնաժողով. այն ղեկավարելու է վարչապետը

Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակը նշելու համար ստեղծելվել է հոբելյանական հանձնաժողով. այն ղեկավարելու է վարչապետը

Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակն այս տարի կնշվի մեծ հանդիսավորությամբ։ Նման որոշում այսօր, առանց քննարկելու, կայացրեց ՀՀ կառավարությունը` այդ նպատակով պահուստային ֆոնդից Պաշտպանության նախարարությանը հատկացնելով շուրջ 13 միլիոն դրամ:

 

Վազգեն Սարգսյանը 60 տարին կբոլորեր այս տարի մարտի 5-ին։ Բայց նրան վիճակված էր ապրել միայն 40 տարի։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին, 40 տարեկանում նա սպանվեց խորհրդարանի շենք մուտք գործած զինված խմբի կողմից։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը, որին ժողովուրդը «Սպարապետ» պատվանունով է կնքել:

Մինչև 1994 թվականը նա տարբեր կարգավիճակներում ու տարբեր պաշտոններում մասնակցել է արցախյան ազատամարտին։ Արցախի համար օրհասական պահին հենց Վազգեն Սարգսյանի կոչով ստեղծվեց մահապարտների գունդը ։

1992 թվականի հոկտեմբերից մինչև 1993 թվականի մարտը Վազգեն Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտպանության հարցերի գծով և ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնները: Դրանից հետո նա նշանակվել է ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար: Այս պաշտոններում Սարգսյանը մեծ դեր է ունեցել Հայաստանի բանակի կայացման գործում:

1995թ–ին նա Լևոն Տեր–Պետրոսյանի ոկղմից Վազգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար և այդ պաշտոնում աշխատել չորս տարի։ 1999թ–ի հունիսի 11–ին նա ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում։

Վազգեն Սարգսյանն արժանացել է Հայաստանի և Արցախի բարձրագույն` ազգային հերոսների կոչման։



armeniasputnik.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: