01/16/2026

Ազատության հրապարակից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրավիրած քաղաքացիական երթը

Ազատության հրապարակից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրավիրած քաղաքացիական երթը

Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած երթը, որը նվիրված է 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում զոհվածների հիշատակին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` երթին մասնակցում են Հայաստանի Հանրապետության վարչապետը, բարձրաստիճան պաշտոնյաներ և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ:

Փետրվարի 21-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրել է 2019 թվականի մարտի 1-ին քաղաքացիական հզոր երթով շարժվել Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան: 

«Երթը նվիրված է լինելու Հայաստանի քաղաքացու հաղթանակին, ուղղված է լինելու ընդդեմ ընտրակեղծիքների, բռնության, կոռուպցիայի, ապօրինությունների: Երթը նշանավորելու է այն հանգրվանը, որ Հայաստանում քաղաքացու հաղթանակը և իշխանությունն անշրջելի են: Հայաստանում այլևս չեն լինելու ընտրակեղծիքներ, մենք հստակ դեմ ենք կանգնում բռնությանն ընդհանրապես, ինչպես նաև քաղաքական բռնությանը, կոռուպցիային, ապօրինություններին»,- ընդգծել է Փաշինյանը:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: