01/16/2026

Կապանում կատարված մոտ 4 մլն դրամի գողության դեպքով 2 անձ ձերբակալվել է

Կապանում կատարված մոտ 4 մլն դրամի գողության դեպքով 2 անձ ձերբակալվել է

Փետրվարի 28-ին` ժամը 00.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Կապանի մի բնակչուհի և հայտնել, որ բնակարանի դուռը հանել են, տան իրերը խառնել, գումար են գողացել:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին քաղաքացուհին հայտնել է, որ փետրվարի 27-ի ժամը 19.30-ից մինչև փետրվարի 28-ի ժամը 00.15-ն ընկած ժամանակահատվածում, դռան փականը հարմարեցված բանալիով բացելով, մտել են իր բնակարան և գողացել 3.750.000 դրամ:

Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները նույն օրը բերման են ենթարկել Արման Հ.-ին և Արթուր Հ.-ին, ապա ներկայացրել քննչական վարչություն: Նրանք ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն:

news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: