01/16/2026

Այսօր ծննդյան 88-ամյակն է նշում ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը

Այսօր ծննդյան 88-ամյակն է նշում ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը

Այսօր՝ մարտի 2-ին, ծննդյան 88-ամյակն է նշում ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Նա իր ծննդյան օրը կնշի ընտանիքի ու ընկերների շրջապատում, ոչ մի հրապարակային հանդիսավոր միջոցառում նախատեսված չէ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է «Գորբաչով-հիմնադրամ»-ի միջազգային կապերի ու մամուլի հետ հաղորդակցության բաժնի ղեկավար Պավել Պալաժչենկոն

«Ոչ մի միջոցառում նախատեսված չէ: Բնականաբար, նա կնշի իր ծննդյան օրը, հրավիրված են ընտանիքի անդամներն ու ընկերները»,- ասել է Պալաժչենկոն:

Որպես կանոն՝ նախկին խորհրդային առաջնորդն իր ծննդյան օրը հիմնականում նամակներ ու հեռագրեր է ստանում՝ այդ թվում կառավարական:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: