01/16/2026

Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում. 53-ամյա վարորդը ԿԱՄԱԶ-ով բախվել է հաստաբուն ծառերին, տապալել ծառերն ու գլխիվայր շրջվելով, հայտնվել Արփա գետում

Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում. 53-ամյա վարորդը ԿԱՄԱԶ-ով բախվել է հաստաբուն ծառերին, տապալել ծառերն ու գլխիվայր շրջվելով, հայտնվել Արփա գետում

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:

20:50-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 53-ամյա Հոմերոս Բադալյանը իր վարած ԿԱՄԱԶ-5511 մակնիշի 88 MA 878 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 145 կմ հատվածում՝ Վայքի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակած երթևեկելի գոտի, բախվել հաստաբուն ծառերին, արմատախիլ արել ծառերը և գլխիվայր շրջվելով, հայտնվել Արփա գետում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Վայքի հրշեջ-փրկարարները, տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:

shamshyan.com 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: