01/16/2026

Սյունիքի մարզում փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու տեղի ոստիկանության բաժինների ծառայողներն ու ճանշինականները ձնաբքից դուրս են բերել 500-ից ավելի ավտոմեքենաներ

Սյունիքի մարզում փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու տեղի ոստիկանության բաժինների ծառայողներն ու ճանշինականները ձնաբքից դուրս են բերել 500-ից ավելի ավտոմեքենաներ

Երեկ՝ մարտի 2-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Գորիսի և Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարների, ոստիկանության Սիսիանի և Գորիսի բաժինների ծառայողներն ու Սիսիանի և Գորիսի ճանշինականները Գորիս—Երևան և Սիսիան-Գորիս ավտոճանապարհին առաջացած ուժեղ ձնաբքի պատճառով խցանման մեջ հայտնված 500-ից ավելի տրանսպորտային միջոց են դուրս բերել:

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, ոստիկաններն ու ճանշինականները շատ դեպքերում չէին կարողանում համոզել որոշ վայ վարորդների, որպեսզի նրանք համբերատար սպասեին մինչև հատուկ տեխնիկայով մարդիկ կմաքրեին ճանապարհը:

Իսկ աշխատանքները կատարվում էին մեծ դժվարությամբ, քանի որ ուժեղ բուքը իր սև գործն անում էր: Մարդիկ բացում էին ճանապարհը, կարճ ժամանկ անց բուքը նորից լցնում էր այն:

Շնորհիվ ճանապարհային ոստիկանների և Սիսիանի ու Գորիսի ոստիկանության ծառայողների՝ վթարներ տեղի չունեցան:

Աշխատանքներին ուղիղ կապի միջոցով հետևում էին Կապի և տրասնպորտի նախարար Հակոբ Արշակյանը և «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ որոշ դեպքերում մի քանի վարորդների ավտոմեքենաների անվադողերը ամառային էին, իսկ մի քանի բեռնատարների վարորդների էլ ճանապարհային ոստիկաններն արգելեցին շարունակել երթևեկությունը, մինչև որ անիվների վրա չտեղադրեցին հատուկ շղթաներ:

shamshyan.com 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2026 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: